ԱՄՆ-ի Ռոդ-Այլենդ նահանգում կրկեսային համարի ժամանակ վիրավորվել են 10 օդային մարմնամարզիկներ։ Կիրակի երեկոյան «մարդկային ջահ» անունով հնարքի ժամանակ, որտեղ մարմնամարզիկներին մազերից կախում են հատուկ կառույցի վրա, անհայտ պատճառներով կառույցը 12 մետր բարձրությունից ընկել է արենայի հատակին։ Ականատեսների խոսքերով՝ պարանը, որ պահում էր կառույցը, պոկվել է: Վիրավորների մեծ մասը կոտրվածքներ ունեն: Նրանցից մեկը ծանր վիճակում է: